ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիություն չունեցողների ամուսնությունը

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն լիարժեք իրավունք գրանցելու իրենց ամուսնությունը պետական կարգով։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
15 րոպե

ՀՀ-ում ամուսնություն գրանցելու համար անհրաժեշտ է անձի ֆիզիկական ներկայությունը, սակայն դիմումը նրեկայացնելու համար կարելի է լիազորել որևէ անձի։ 

Ամուսնությունը պետական կարգով գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • ներկայացնել միջազգային կոնվեցիաներին համապատասխանող փաստաթղթերը,

  • ֆիզիկապես ներկայանալ ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ու ներկայացնել դիմում։


Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ 

  • ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,

  • ամուսնության բացակայության մասին տեղեկանք` օտարերկրյա իրավասու մարմինների կողմից,

  • նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ` ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ 

  • անձնագրի պատճենը` ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված։ 

Ուշադրություն
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով հաստատմամբ։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00,
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
+(374) 10 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր