Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդ դառնալու համար
Ծառայությունից օգտվել հնարավոր է 2 եղանակով․
- էլեկտրոնային փոստով դիմում,
- ֆիզիկապես դիմում։
Էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդագրության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Բաժանորդագրության համար անհրաժեշտ է ունենալ անշարժ գույքի սեփականության կամ գնման իրավունքի վկայական։ Վարձակալի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։
Պահանջվող փաստաթղթերը
Էլեկտրոնային նամակում անհրաժեշտ է նշել տան հասցեն և կցել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,
- կամ անշարժ գույքի գնման իրավունքի վկայական,
- վարձակալի դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։
Վճարման չափը
Բաժանորդագրության դիմումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տեսուչը կատարում է համապատասխան տեխնիկական միացումները, և դիմումատուն դառնում է էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդ։
- Միացումներից հետո պայմանագիրն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոանային հասցեին։
- Պայմանագրի հիման վրա դիմումատուն հետագայում կատարում է էլեկտրաէներգիայի սպառման կոմունալ վճարը, որի կոդը սովորաբար լինում է պայմանագրի կոդը կամ բաժանորդի հեռախոսահամարը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2017 թվականի N 218-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը):
Թեժ գիծ՝ 180
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Թեժ գիծ՝ 180
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30