ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Միկրոձեռնարկատիրության հարկման կարգով բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով Հարկային ծառայության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։

Անհրաժեշտ է հիշել, որ հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը և բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշված է հայտարարության մեջ:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
անմիջապես

Ովքե՞ր կարող են դիմել

  • անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
  • այն ֆիզիկական անձինք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն, սակայն ունեն ՀՎՀՀ, 


եթե՝ 

  • նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով
    ապրանքների կամ ծառայությունների իրացումից հասույթը չի գերազանցել 24 մլն․ դրամը,
  • չեն մատուցում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական,
    աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային,
    թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամատեխնիկական ծառայություններ,
    տեղեկատվության մշակման և փոխանցման, գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ, ինչպես նաև վերոնշյալ
    ծառայություններին համանման այլ ծառայությունների մատուցողներ,
  • չեն զբաղվում Երևան քաղաքում առևտրային գործունեությամբ (առք և վաճառք) կամ
    Երևանից դուրս գտնվող առևտրային կենտրոններում առևտրական գործունեությամբ (առք և վաճառքով),
  • Երևանի վարչական սահմանների մեջ չեն ծավալում հանրային սննդի ոլոտրում
    գործունեություն,
  • համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի
    կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման
    նախատեսող գործակալության պայմանագրի կողմ չեն,
  • չեն կատարել հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ
    խախտում,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի
    20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ ռեզիդենտ
    առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի
    20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում անհատ
    ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է
    այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին կանոնադրական կապիտալի 20% և ավելի բաժնեմասը, 
  • օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված
    տեղեկությունների հիման վրա` փոխկապակցված կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել (գերազանցում) 24 միլիոն դրամը,
  • Չեն գործում, որպես բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական
    ընկերություններ, ներդրումային ընկերություններ, արժեթղթերի շուկայի
    մասնագիտացված մասնակիցներ, գրավատներ, արտարժույթի առք և վաճառքի,
    դիլերային-բրոկերային գործունեություն իրականացնողներ, ներդրումային ֆոնդեր,
    ֆոնդերի կառավարիչներ, վճարահաշվարկային կազմակերպություններ, նոտարներ,
    խաղատների շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեության
    իրականացնողներ:


Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցված չլինելու դեպքում գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել,
  • «Հաշվետվություններ» բաժնում ընտրել «Հայտարարություն` Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ» թիվ 257 ձևը, 
  • լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ),
  • գրանցել հայտարարությունը։ 

Ուշադրություն

Դիմել հարկավոր է գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։ Եթե գրանցումից անցել է ավելին քան 20 օր, ապա տվյալ տարվա համար հնարավոր չէ դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար։

Ընդ որում՝ հայտարարությունը ներկայացնել պետք է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ անկախ նախկինում այդ համակարգում հաշվառված լինելու փաստից։ 

Յուրաքանչյուր տարի սահմանված ժամկետներում հայտարարություն չտալու դեպքում տվյալ տարվա համար անձը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 


Հղում օրենսդրությանը՝

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի 558-Ն հրաման 
  • ՀՀ հարկային օրենսգիրք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
08000 1008
(+374 60) 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր