ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Փաստաթղթերի և կանոնադրությունների պատճենների տրամադրում (իրավաբանական անձանց պետական ռեգիստր)

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Անձը փաստաթղթերի և կանոնադրության պատճենները ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում`
1)     դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում)
2)     անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ)
3)    պետական տուրքի վճարման անդորրագիր` փաստաթղթերի և կանոնադրության պատճենների տրամադրման համար
եթե լիազորված անձ է` լիազորագիրը անձնագրերի պատճենների հետ

Ժամկետներ

Դիմողը` դիմումը գործակալություն մուտքագրելու օրվանից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ կանոնադրության պատճենը` 4-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից սկսած:
Փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված է 2 աշխատանքային օր
Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է կանոնադրության պատճենի տրամադրման վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, դիմումը գործակալություն  մուտք լինելու պահից`  կանոնադրության պատճենը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
· Նպատակը
կանոնադրության և փաստաթղթերի պատճենների տրամադրում` հայցվող սուբյեկտի պետական գրանցման արխիվային գործից
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ կանոնադրության համար
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը   900005016499
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
· Նպատակը
Կանոնադրության պատճենի տրամադրում մեկ օրվա ընթացքում
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10000 ՀՀ դրամ
· ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 
· Փաստաթղթերի պատճենների տրամադրման համար`  երկու աշխատանքային օր
· Մինչև 10 էջը անվճար
· 11-50 էջ 3000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին
· 51-100 էջ 5000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին
· 101 և ավելի էջ 5000 ՀՀ դրամ և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար` 20 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Փաստաթղթեր կամ կանոնադրություններ տրամադրման մերժելու հիմք է հանդիսանում
1.անհրաժեշտ պետական տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը (երբ անձը հրաժարվում է վճարում կատարել)

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր