Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեղեկատվություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից
Պետական միասնական գրանցամատյանի (ռեգիստրի) տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Ռեգիստրի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- լիազորագիր և լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում):
Ուշադրություն
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է իրավաբանական անձի ոչ լիարժեք տվյալները։ Ամբողջական տվյալները ստանալու համար անհրաժեշտ է կատարել վճարում։
Վճարման չափը և կարգը
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016499։
Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար»։ Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը գործակալություն մուտք լինելու պահից սկսած 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80