Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքի անդամի համար
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատողը անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
Մուտք գործել www.workpermit.am հարթակ:
-
Մուտք գործել արդեն գրանցված ընտանիքի աշխատող անդամի օգտահաշիվ։
-
Դիմումներ բաժնից ընտրել Դիմում ընտանիքի անդամի համար։
-
Անցնել նույնականացում։
Ներկայացվող պահանջները
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝
-
Լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի արդեն իսկ գրանցված և տեղեկանք ստացած աշխատողի ընտանիքի անդամ։
Պահանջվող փաստաթղթերը
-
3,4X4.5 չափի գունավոր լուսանկար,
-
Անձնագրի գունավոր պատճեն,
-
Ընտանիքի աշխատող անդամի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի գունավոր պատճեն (ծննդյան վկայական և ամուսնության վկայական, օտարալեզու լինելու պարագայում նաև դրանց թարգմանությունը)։
Վճարման չափը և կարգը
Անվճար
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։Կախված ընտանիքի աշխատող անդամին տրամադրված օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետից։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 06․12․2021թ․2087-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12