ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցություն

Այս ծրագրի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները ստանում են բնակարանային ապահովման պետական աջակցություն։  

Հունիսի 15-ին մեկնարկել է ծրագրի առաջին փուլը։ Դիմել հնարավոր է բացառապես առցանց եղանակով։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

  • գործող հիպոթեքային վարկի մարման աջակցություն։

 

Այժմ գործում է միայն առաջին բաղադրիչը, որին դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել housing.socservice.am կայք,
  • ընտրել համապատասխան ծրագիրը,
  • բացվող պատուհանում կարդալ ծրագրին համապատասխանելու պահանջները, այնուհետև սեղմել «Դիմել» կոճակը,
  • ընտրել համապատասխան թիրախային խումբը,
  • սեղմել «Հաջորդ» կոճակը, որից հետո կբացվի ՀՀ քաղաքացիության պահանջի և քաղաքացիություն ստանալու մանրամասները բացատրող էջը։ Անհրաժեշտ է կարդալ այն և սեղմել «Կարդացել եմ» կոճակը,
  • այնուհետև պետք է լրացնել առաջարկվող դաշտերը և հանձնել դիմումը։

 

Դիմումն ուսումնասիրելուց և աջակցությունը հաստատելուց հետո դիմողի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է աջակցության տրամադրման հավաստագիրը, որը պարունակում է QR կոդ՝ նույնականացման նշան։ Այն հարկավոր է ներկայացնել ծրագրին մասնակցող նախընտրելի բանկ՝ գործընթացը սկսելու համար։ 
 

Այս տարվա հուլիսի 15-ից կգործի ծրագրի երկրորդ՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիպոթեքային վարկի մարման բաղադրիչը։


Նախատեսված ծախսերից հետո տրամադրված աջակցության գումարի մնացորդը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝

  • գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ,

  • ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ,

  • կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

 

Ուշադրություն

Աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած 1 կամ 2 անչափահաս անդամ նույն տարվա ընթացքում 183 և ավելի օր Հայաստանում չեն գտնվում։

Աջակցությունը չի դադարեցվում, եթե ընտանիքի անդամները բացակայում են աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի կամ ռազմական ուսումնական հաստատությունում սովորելու, ազատազրկվելու կամ պատիժ կրելու պատճառով։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր