ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն

Ծրագրի շահառուներն են հաշմանդամություն ունեցող, առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 օր
Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ: 

Դիմելու համար անհրաժեշտ է՝
  • դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմին
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը 

Դիմելու համար իրավասու անձը՝ 
  • հաշմանդամություն ունեցող, 
  • առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող,
  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները:

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ 


Անձի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

  • անձնագիրը կամ նույնականացման քարտը, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը։


ՀՀ-ում
բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը,
  • Հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:

 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր