ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Ստանալ առցանց բժշկական խորհրդատվություն

Որոշ պետական և մասնավոր բժշկական հաստատություններ առաջարկում են առցանց բժշկական խորհրդատվության հնարավորություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ

Ներկայացվող պահանջները

Առցանց բժշկական խորհրդատվությունից օգտվել հնարավոր է, եթե

  • պացիենտը ֆիզիկապես անկարող է այցելել բժշկական հաստատություն,
  • տվյալ պահին պացիենտի կամ բժշկի գտնվելու վայրը հնարավորություն տալիս կազմակերպել այցելություն։

Առցանց խորհրդատվության ժամանակ պացիենտի անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է։

Պահանջվող փաստաթղթերը

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ, անչափահաս կամ անգործունակ պացիենտի դեպքում օրինական ներկայացուցչի փաստաթղթեր,
  • բժշկական քարտ կամ նախնական բժշկական տեղեկանք։

Վճարման չափը և կարգը 

  • Վճարման չափը տարբեր է՝ կախված բժշկական հաստատությունից և խորհրդատվության բնույթից։
  • Վճարումն իրականացվում է առցանց եղանակով։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հուլիսի 8-ի N 42-Ն հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր