ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Հերթագրվել բժշկի մոտ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով

ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են օգտատիրոջ առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ: Դա բուժող բժշկին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու արդյունավետ բուժում նշանակել։ Իսկ օգտատերը կարող է տեսնել իր բուժումների մասին ողջ պատմությունը և առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ։

Կոճակը կուղղորդի Google Play` հավելվածը ներբեռնելու համար։

ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով այց ամրագրելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել՝ մուտքագրելով անձնական տվյալները,
  • սեղմել «Գրանցել այց» կոճակը,
  • հաջորդող պատուհանում ակտիվացնել «Այց բուժհաստատություն» կոճակը,
  • սեղմել «Շարունակել»,
  • ընտրել բժշկին՝ նշելով ամսաթիվը և ժամը։ 

 

Օժանդակության հարցերով՝

Աշխատանքային ժամեր`

Երկ-ուրբ՝ 10:00 - 18:00

Շուրջօրյա հեռախոսահամար`

+(374) 11 20-20-33

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր
Այս էջը օգտակա՞ր էր