ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Դիմել միասնական տեղեկանք ստանալու համար

Անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ միասնական տեղեկանք, որում նշվում են տվյալ գույքի բոլոր սեփականատերերի տվյալները։ Բնակարանի հետ կապված գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակման կամ արգելանքի դեպքում տեղեկանքը այդ մասին նշում է պարունակում։

 

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Միասնական տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Միասնական տեղեկանք» բաժինը,

  • լրացնել անշարժ գույքի հասցեն և սեղմել «Հաջորդը» կոճակը (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)),

  • նշել դիմումի կատարման նախընտրելի ժամկետը․ տեղեկանքը 3 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ, 2 օրվա ընթացքում ստանալու համար՝ 20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ,

  • կատարել վճարում։

Տեղեկանքը ընտրված ժամկետում կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Ուշադրություն

Տրամադրված տեղեկանքը վավեր է 15 օր։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր