ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Դիմել արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական անվճար բժշկական օգնության ծրագրին

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ) և հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:  Իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում՝ նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:

 

Ծրագիրը ներառում է.

 

  • Մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում ամուսնության գրանցման նպատակով դիմում ներկայացրած կանանց մինչամուսնական խորհրդատվության և հետազոտությունների իրականացում` դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում, հիմք ընդունելով ՔԿԱԳ մարմի կողմից տրված գրությունը` դիմումը մուտքագրելու վերաբերյալ,
  • մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իրականացվող կցագրված հղիների, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողություն,
  • տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի, այլ մասնագետների կողմից բժշկական ցուցումների առկայության դեպքում` գինեկոլոգիական հիվանդների անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում,
  • կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովում, կանխարգելիչ հետազոտում ու բուժում առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում` ՀՀ կառավարության 2019 թվականի մաիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգով,
  • տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում՝ հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն (այսուհետ, ՊԱՊ քսուք), բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա,
  • նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում,
  • դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետազոտությունների իրականացում։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք, դեռահաս աղջիկների,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք,
  • օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող կանայք՝ միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթներին համապատասխան, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:

 

Դիմելու կարգ

 

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով: 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

•    Անձը հաստատող փաստաթուղթ,
•    ՀԾՀ։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի թիվ 198-Ն հրաման,

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր