ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնության ցանկը
ՀՀ քաղաքացի և ռեզիդենդ հանդիսացող մինչև 18 տարեկան երեխաների համար պետությունը երաշխավորում է հետևյալ անվճար ծառայությունները
Հիվանդանոցային և անհետաձգելի օգնություն
Ընդհանուր բուժում` ցանկացած հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում,
- անհետաձգելի դեպքեր՝ 28 օրականից բարձր երեխաների համար վերակենդանացման կամ շտապ հոսպիտալացման դեպքում ուղեգիր չի պահանջվում,
- շտապ օգնություն՝ նորածինների և երեխաների տեղափոխումը մասնագիտացված հիվանդանոցներ (արտագնա օգնություն),
- այրվածքների բուժում՝ մասնագիտացված այրվածքաբանական օգնություն:
Մասնագիտացված և նեղ բժշկական ծառայություններ
- Ուռուցքաբանություն՝ չարորակ նորագոյացությունների և արյան հիվանդությունների (օնկոհեմատոլոգիա) բուժում, հետազոտում և խորհրդատվություն,
- վարակիչ հիվանդություններ՝ բոլոր տեսակի ինֆեկցիաների, այդ թվում՝ տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժում,
- հոգեկան առողջություն՝ հոգեկան և նարկոլոգիական խնդիրների բուժում ու խնամք (մանկական հոգեբույժի ուղեգրով),
- մաշկային և սեռական հիվանդություններ՝ բուժօգնություն համապատասխան պայմանագիր ունեցող կենտրոններում:
Մասնագիտական հսկողություն և հետազոտություններ
- Արտահիվանդանոցային սպասարկում՝ հետազոտություններ և նեղ մասնագետների խորհրդատվություն (պոլիկլինիկայի բժշկի ուղեգրով),
- քրոնիկ հիվանդություններ՝ մասնագիտացված դիսպանսերային հսկողություն քրոնիկ հիվանդ երեխաների համար,
- արյան տրամադրում՝ դոնորական արյան և դրա բաղադրամասերի ապահովում՝ ըստ ցուցումների:
Վերականգնողական և պալիատիվ խնամք
- Վերականգնում՝ Ֆիզիկական, շարժողական, մտավոր և զարգացման հապաղումների դեպքում վերականգնողական բուժում (ցերեկային ստացիոնարում կամ ամբուլատոր),
- պալիատիվ օգնություն՝ ծանր հիվանդ երեխաների կյանքի որակի բարելավում (թե՛ հիվանդանոցում, թե՛ շարժական թիմերի միջոցով):
- առողջարանային բուժում՝ երեխաների ուղեգրում առողջարաններ:
Հատուկ ծառայություններ և սնունդ
- դիալիզ՝ հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի կազմակերպում,
- փոխպատվաստում՝ օրգանների փոխպատվաստում և դրանից հետո երեխաների շարունակական հսկողություն,
- հատուկ սնունդ՝ մանկական սննդի տրամադրում (ըստ կարգի) և հատուկ կաթնախառնուրդներ՝ ֆենիլկետոնուրիա (ամինաթթուների նյութափոխանակության ժառանգական հիվանդություն) ունեցող երեխաներին:
Այս էջը օգտակա՞ր էր