ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվել արձակուրդայինի չափը

օրացույց, ժամ

Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:

Ինչպե՞ս է հաշվել արձակուրդայինը

Արձակուրդայինը հաշվելու համար անհրաժեշտ է․

  • անցնել հղումով
  • էկրանի ձախ անկյունում ընտրել «Հաշվիչներ» բաժինը,
  • ընտրել «Արձակուրդային հաշվիչ» պատուհանը,
  • մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
  • սեղմել «Հաշվել» կոճակը։

Տարեկան քանի՞ արձակուրդային օր կա

Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ 24 աշխատանքային օր:

Աշխատողը այն կարող է օգտագործել մաս-մաս։ Ամենամյա արձակուրդը մասերով օգտագործելու դեպքում այդ մասերից մեկը պետք է առնվազն 10 աշխատանքային օր լինի։

Ե՞րբ է տրամադրվում արձակուրդայինը

Արձակուրդայինը պետք է փոխանցվի աշխատողին արձակուրդը սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե աշխատողից կախված պատճառներով դա հնարավոր չէ ապահովել, ապա՝ արձակուրդի օրվանից սկսած 3 օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Այս էջը օգտակա՞ր էր