Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս հաշվել աշխատանքային կենսաթոշակի չափը
Աշխատանքային կենսաթոշակը դրամական փոխհատուցում է, որը ամսական տրամադրվում է աշխատավարձից և/կամ եկամուտներից կատարված սոցիալական վճարների դիմաց:
Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։
Աշխատանքային կենսաթոշակ կարող է ստանալ 63 տարին լրացած և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը
Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է աշխատանքային ստաժի տարիների, կենսաթոշակառուի անձնական գործակցի և այլ գործակիցների հիման վրա։ Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս` անկանխիկ եղանակով։
Ինչպե՞ս հաշվել աշխատանքային կենսաթոշակի ամսական չափը
Աշխատանքային կենսաթոշակի ամսական չափը իմանալու համար անհրաժեշտ է․
- անցնել հղումով,
- սեղմել «Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» կոճակը,
- ընտրել «Կենսաթոշակի հաշվիչ» տարբերակը,
- մուտքագրել տվյալները,
- սեղմել «Հաշվել» կոճակը։
Հաշվարկը շատ մոտավոր է․ կենսաթոշակի վերջնական վճարը սահմանվում է միասնական սոցիալական ծառայության տեսուչի կողմից՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա հաշվարկ կատարելուց հետո։
Հղում օրենսդրությանը
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)