ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը մշակվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի (այսուհետ՝ Մենք) կողմից և նախատեսված է այն քաղաքացիների (այսուհետ՝ օգտվող, Դուք) համար, ովքեր օգտվում են հավելվածից և հետաքրքրված են, թե ինչպես են իրենց անձնական տվյալները օգտագործվում դրանք մշակողների կողմից:

Խնդրում ենք կարդալ ուշադիր։

Ներածություն

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում։ Այս Հավելվածը տալիս է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված այս իրավունքների իրացման հնարավորություն:

Իրավական հիմքեր

Ձեր անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված՝ «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցին համապատասխան:

Տվյալների հավաքում

Ձեզ վերաբերող անձնական տվյալները, որոնք տեսնում ենք Հավելվածում, գրանցված են և պահպանվում են տվյալը տնօրինող պետական մարմնի շտեմարանում։ Հավելվածը չի պահպանում Ձեր տվյալը, այլ պարզապես ցուցադրում է այն, որ նշված տվյալը առկա է համապատասխան պետական մարմնի տվյալների շտեմարանում:

Մեր կողմից պահպանվող տվյալներն են՝

  • Անձի նույնականացուցիչ, որը Ձեզ է տրամադրվում ՀՀ Ոստիկանության կողմից (ՀԾՀ՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք)
  • Վայրը, որտեղից մուտք եք գործել հավելված
  • Մուտք գործելու փորձերի (հաջողված և անհաջող) ամսաթիվը և ժամը
  • Սարքավորման տեսակը

Այսինքն, մենք պահպանում ենք բացառապես այն, թե ինչ սարքավորմամբ, որտեղից և երբ եք մուտք գործել հավելված:

Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները չեն փոխանցվելու որևէ երրորդ կողմի, դրանք օգտագործվելու են բացառապես ծառայողական կամ աշխատանքային նպատակներով, և այն չի օգտագործվելու անձնական կամ որևէ այլ նպատակով:

Սույն համաձայնության գործողության ժամկետը ավարտվում է Հավելվածը և դրա մեջ պարունակվող բոլոր տվյալները Ձեր բջջային հեռախոսից ջնջելու հետ մեկտեղ:

Տվյալների անվտանգություն

Ձեր անձնական տվյալներին հասանելիություն ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ ելնելով իրենց գործառութային պարտավորություններից։ Մեր կողմից կիրառվում են տվյալների հավաքման, պահպանման և մշակման համապատասխան եղանակներ և անվտանգության միջոցներ՝ տվյալները անօրինական միջամտությունից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու ուղղությամբ։

Հավելվածի պատշաճ գործարկման շրջանակներում Մենք կարող ենք հասանելիություն ունենալ Ձեր բջջային հեռախոսի որոշ գործառույթներին՝ ներառյալ հեռախոսի տեսախցիկին։ Եթե ցանկանում եք փոփոխել տրամադրված հասանելիությունները, ապա կարող եք դա անել Ձեր հեռախոսի կարգավորումներում։

Եթե կարծում եք, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում խախտվել է Ձեր իրավունքը, կարող եք ներկայացնել բողոք ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ուղարկելով նրանց Ձեր պահանջը։

Երրորդ կողմ

Մենք կարող ենք նաև օգտագործել երրորդ կողմի հավելվածներ, ինչպիսիք են Google Analytics-ը, որպեսզի ունենանք հնարավորություն հետևելու և վերլուծելու օգտվողների վարքագիծը՝ ապանձնավորված։

Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարող է թարմացվել՝ ելնելով իրավական, կարգավորող կամ գործառնական պահանջների փոփոխություններից։ Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ փոփոխելով սույն փաստաթղթի «Թարմացվել է» ամսաթիվը։ Խրախուսում ենք Ձեզ պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ թարմացումների մասին տեղեկացված լինելու համար:

Հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ տվյալներով՝

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, 4-րդ հարկ

+374 95 565 159

Այս էջը օգտակա՞ր էր