Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս գրանցվել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում
Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի (ՔԳԷԿՀ) միջոցով հնարավոր է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար։
Համակարգ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։
Ինչպե՞ս գրանցվել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում
Համակարգում էլեկտրոնային փոստի միջոցով գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել mcs-citizenship.am և կատարել հետևյալ քայլերը։
- սեղմել կայքի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,
- բացված էջից ընտրել համապատասխան ընթացակարգը («ՀՀ քաղաքացի», «Օտարերկրացի» , «Փախստական» , «Քաղաքացիություն չունեցող անձ»)
- լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (ծանուցումներ ուղարկելու համար),
- լրացնել կոնտակտային հեռախոսահամար,
- ստեղծել 8 նիշից բաղկացած գաղտնաբառ,
- կրկնել գաղտնաբառը հաջորդ դաշտում,
- կատարել նշում՝ համաձայնելով օգտագործել Ձեր տվյալները և ուղարկել ծանուցումներ,
- անցնել էլեկտրոնային փոստին ուղարկված հղմամբ,
- հաջորդիվ կցել ճամփորդական փաստաթղթի (անձնագրի, փախստականի կոնվենցիոն փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթղթի) լուսապատճենը և սեղմել «Ընթերցել անձնագիրը» կոճակը,
- մանրամասն ստուգել ինքնաշխատ ընթերցված տվյալները:
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
Անձնական էջ մուտք գործելու համար «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- սեղմել Մուտք կոճակը,
- ընտրել մուտքի ընթացակարգը («ՀՀ քաղաքացի» , «Օտարերկրացի» , «Փախստական» , «Քաղաքացիություն չունեցող անձ»)
- անցնել նույնականացում կամ
- լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ուշադրություն
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք համակարգում կարող են գրանցվել որպես փախստական։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ
«ԵսԵմ» նույնականացման հարթակի միջոցով գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- նույնականացման քարտ
- քարտ կարդացող սարք կամ mID (բջջային նույնականացման քարտ):
Ուշադրություն
ՀՀ քաղաքացիները համակարգում կարող են գրանցվել բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում էլեկտրոնային փոստով գրանցվելիս անհրաժեշտ է՝
- էլեկտրոնային փոստի հասցե
- հեռախոսահամար
- անձնագրի, փախստականի կոնվենցիոն փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթղթի լուսապատճեն:
Հղում օրենսդրությանը
ՀՀ քաղաքացիության մասին օրենք
ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։