ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս գրանցվել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում

Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի (ՔԳԷԿՀ) միջոցով հնարավոր է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար։

Համակարգ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։

Ինչպե՞ս գրանցվել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում

Համակարգում էլեկտրոնային փոստի միջոցով գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել mcs-citizenship.am և կատարել հետևյալ քայլերը։

  • սեղմել կայքի աջ անկյունում գտնվող  «Գրանցվել»  կոճակը,
  • բացված էջից ընտրել համապատասխան ընթացակարգը («ՀՀ քաղաքացի», «Օտարերկրացի» , «Փախստական» , «Քաղաքացիություն չունեցող անձ»)
  • լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (ծանուցումներ ուղարկելու համար),
  • լրացնել կոնտակտային հեռախոսահամար,
  • ստեղծել 8 նիշից բաղկացած գաղտնաբառ,
  • կրկնել գաղտնաբառը հաջորդ դաշտում,
  • կատարել նշում՝ համաձայնելով օգտագործել Ձեր տվյալները և ուղարկել ծանուցումներ,
  • անցնել էլեկտրոնային փոստին ուղարկված հղմամբ,
  • հաջորդիվ կցել ճամփորդական փաստաթղթի (անձնագրի, փախստականի կոնվենցիոն փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթղթի) լուսապատճենը և սեղմել «Ընթերցել անձնագիրը» կոճակը,
  • մանրամասն ստուգել ինքնաշխատ ընթերցված տվյալները:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Անձնական էջ մուտք գործելու համար «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • սեղմել Մուտք կոճակը,
  • ընտրել մուտքի ընթացակարգը («ՀՀ քաղաքացի» , «Օտարերկրացի» , «Փախստական» , «Քաղաքացիություն չունեցող անձ»)
  • անցնել նույնականացում կամ
  • լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը

Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ

«ԵսԵմ» նույնականացման հարթակի միջոցով գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • նույնականացման քարտ
  • քարտ կարդացող սարք կամ mID (բջջային նույնականացման քարտ)

Ուշադրություն
ՀՀ քաղաքացիները համակարգում կարող են գրանցվել բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ 

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում էլեկտրոնային փոստով գրանցվելիս անհրաժեշտ է՝ 

  • էլեկտրոնային փոստի հասցե
  • հեռախոսահամար
  • անձնագրի, փախստականի կոնվենցիոն փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթղթի լուսապատճեն

Հղում օրենսդրությանը

ՀՀ քաղաքացիության մասին օրենք

ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Այս էջը օգտակա՞ր էր