Ինչպե՞ս որոշել վերջնահաշվարկի չափը աշխատանքից ազատվելիս
Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։
Ինչպե՞ս դիմել
Վերջնահաշվարկի չափը որոշելու համար անհրաժեշտ է․
- այցելել կայք,
- ընտրել «Վերջնահաշվարկի հաշվիչ» պատուհանը,
- մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
- սեղմել «Հաշվել» կոճակը։
Ուշադրություն
Վերջնահաշվարկ չի կատարվում, եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում է այլ աշխատանքի։
Հղում օրենսդրությանը
«Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Այս էջը օգտակա՞ր էր