Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ջրհեղեղի վնասների փոխհատուցման չափերը
ՀՀ կառավարության կողմից սահմանվել են ջրհեղեղի վնասների փոխհատուցման չափերը։
Ջրհեղեղի վնասների փոխհատուցումն իրականացվում է ըստ շահառուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վնասվածության աստիճանի։ Փոխհատուցման ենթակա անշարժ գույքը գնահատվում է ցածր, միջին և բարձր վնասվածության աստիճաններով։
Յուրաքանչյուր վնասվածության աստիճանի դեպքում շահառուներին տրամադրվող աջակցությունն իրականացվում է ներկայացված 2 բաղադրիչների հանրագումարի չափով։
Ցածր վնասվածության դեպքում տրվող աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվելու է 2 բաղադրիչների հանրագումարի չափով։
Բաղադրիչ 1
Այս բաղադրիչով շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) աջակցության չափը սահմանվել է յուրաքանչյուր 1 քմ-ի համար 6,600 դրամ։ |
Բաղադրիչ 2
Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 50%-ի չափով, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։ Տարվա ընթացքում հարկման համակարգ փոխած շահառուների մասով աջակցությունը տրամադրվում է հաշվարկված գումարներից առավելագույնի չափով:
|
Միջին վնասվածության դեպքում տրվող աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվելու է 2 բաղադրիչների հանրագումարի չափով։
Բաղադրիչ 1
Այս բաղադրիչով շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) աջակցության չափը սահմանվել է յուրաքանչյուր 1 քմ-ի համար 14,900 դրամ։ |
Բաղադրիչ 2
Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 70%-ի չափով, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։
|
Բարձր վնասվածության դեպքում տրվող աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվելու է 2 բաղադրիչների հանրագումարի չափով։
Բաղադրիչ 1
Այս բաղադրիչով շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) աջակցության չափը սահմանվել է յուրաքանչյուր 1 քմ-ի համար 24,800 դրամ։ |
Բաղադրիչ 2
Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 100%-ի չափով, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։ Տարվա ընթացքում հարկման համակարգ փոխած շահառուների մասով աջակցությունը տրամադրվում է հաշվարկված գումարներից առավելագույնի չափով:
|