ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնության ցանկը

ՀՀ քաղաքացի և ռեզիդենդ հանդիսացող մինչև 18 տարեկան երեխաների համար պետությունը երաշխավորում է հետևյալ անվճար ծառայությունները

Հիվանդանոցային և անհետաձգելի օգնություն

Ընդհանուր բուժում` ցանկացած հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում,

  • անհետաձգելի դեպքեր՝ 28 օրականից բարձր երեխաների համար վերակենդանացման կամ շտապ հոսպիտալացման դեպքում ուղեգիր չի պահանջվում,
  • շտապ օգնություն՝ նորածինների և երեխաների տեղափոխումը մասնագիտացված հիվանդանոցներ (արտագնա օգնություն),
  • այրվածքների բուժում՝ մասնագիտացված այրվածքաբանական օգնություն:

Մասնագիտացված և նեղ բժշկական ծառայություններ

  • Ուռուցքաբանություն՝ չարորակ նորագոյացությունների և արյան հիվանդությունների (օնկոհեմատոլոգիա) բուժում, հետազոտում և խորհրդատվություն,
  • վարակիչ հիվանդություններ՝ բոլոր տեսակի ինֆեկցիաների, այդ թվում՝ տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժում,
  • հոգեկան առողջություն՝ հոգեկան և նարկոլոգիական խնդիրների բուժում ու խնամք (մանկական հոգեբույժի ուղեգրով),
  • մաշկային և սեռական հիվանդություններ՝ բուժօգնություն համապատասխան պայմանագիր ունեցող կենտրոններում:

Մասնագիտական հսկողություն և հետազոտություններ

  • Արտահիվանդանոցային սպասարկում՝ հետազոտություններ և նեղ մասնագետների խորհրդատվություն (պոլիկլինիկայի բժշկի ուղեգրով),
  • քրոնիկ հիվանդություններ՝ մասնագիտացված դիսպանսերային հսկողություն քրոնիկ հիվանդ երեխաների համար,
  • արյան տրամադրում՝ դոնորական արյան և դրա բաղադրամասերի ապահովում՝ ըստ ցուցումների:

Վերականգնողական և պալիատիվ խնամք

  • Վերականգնում՝ Ֆիզիկական, շարժողական, մտավոր և զարգացման հապաղումների դեպքում վերականգնողական բուժում (ցերեկային ստացիոնարում կամ ամբուլատոր),
  • պալիատիվ օգնություն՝ ծանր հիվանդ երեխաների կյանքի որակի բարելավում (թե՛ հիվանդանոցում, թե՛ շարժական թիմերի միջոցով):
  • առողջարանային բուժում՝ երեխաների ուղեգրում առողջարաններ:

Հատուկ ծառայություններ և սնունդ

  • դիալիզ՝ հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի կազմակերպում,
  • փոխպատվաստում՝ օրգանների փոխպատվաստում և դրանից հետո երեխաների շարունակական հսկողություն,
  • հատուկ սնունդ՝ մանկական սննդի տրամադրում (ըստ կարգի) և հատուկ կաթնախառնուրդներ՝ ֆենիլկետոնուրիա (ամինաթթուների նյութափոխանակության ժառանգական հիվանդություն) ունեցող երեխաներին:
Այս էջը օգտակա՞ր էր