Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտի (ՀՏՕ) տեսակները
|
ՀՏՕ տեսակ |
Պահանջ, որի առկայությունը պարտադիր է։ |
Պահանջ, որի առկայությունը պարտադիր չէ։ |
|
Հյուրանոց |
Ունի առնվազն 10 հյուրանոցային համար, որոնցից առնվազն 3-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով |
|
|
Ապարտհոթել |
Ունի խոհանոցային հատված և կահավորված է համապատասխան սարքավորումներով |
|
|
Մոթել |
Գտնվում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ, ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց) |
Մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ |
|
Առողջարան |
Հատուկ կարգի ծառայություններ (առողջարանային, բուժական, վերականգնողական) |
Մատուցվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում՝օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում |
|
Հոսթել |
Ունի գիշերելու համար առնվազն 10 ննջատեղ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ։ |
|
|
Մասնագիտացված ճամբար կամ տուն |
Մատուցվում են հյուրանոցային ծառայություններ որոշակի ոլորտում մասնագիտացված անձանց (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան (դպրոցահասակ զբոսաշրջիկների համար), մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) |
|
|
Հանգստյան տուն/պանսիոն |
Օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ |
|
|
Ճամբարային բնակատեղի/քեմփինգ |
Ծառայությունները մատուցվում են շարժական գույքի օգտագործմամբ կամ վրաններում |
|
|
Զբոսաշրջային տուն |
Բնակության համար նախատեսված տուն կամ բնակարան։ Նախաճաշի տրամադրմամբ զուգորդվող նվազագույն հյուրանոցային ծառայություններ |
Հյուրընկալը բնակվում է այդ տանը։ Նախաճաշը պատրաստում է հյուրընկալը կամ նրա ընտանիքի անդամը։ |
|
Հյուրատուն |
Բնակելի տուն կամ առանձին շինություն կամ շինությունների համակցություն Ունի առավելագույնը 9 առանձնացված հյուրանոցային համար |
|