Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մեր մասին
Ծառայությունների ազգային հարթակը ստեղծվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» օրակարգի համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման գործընթացը (ՀՀ կառավարության՝ 2022 թվականի մայիսի 13-ի N-691-Լ որոշման 27-րդ կետի 2-րդ ենթակետ)։
Հարթակը քաղաքացիների և հանրային ծառայությունների շփման միասնական կետն է․ այստեղ ներկայացված են տեղեկություններ և հղումներ դեպի ծառայություններ, որոնցից քաղաքացիներն օգտվում են իրենց կյանքի տարբեր իրադարձությունների ընթացքում։
Hartak.am-ը տեղեկատվության վստահելի աղբյուր է քաղաքացիների համար, որի միջոցով նրանք ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկությունները ցանկացած պահի, երբ ունեն դրանց կարիքը։
Ծառայությունների ազգային հարթակը ստեղծվել է բոլոր պետական մարմինների և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում։ Այն ստեղծվել է թվային ծառայությունների նախագծման ստանդարտների սկզբունքներին համապատասխան։
Հարթակը շարունակաբար կատարելագործվում է, շուտով կգործարկվեն նաև դրա ամբողջական տարբերակներն այլ լեզուներով։
Առաջարկներ կամ մեկնաբանություններ ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով ձեր կարծիքը hartak.am-ի ցանկացած էջի վերջում կամ հետադարձ կապի միջոցներով։
Հետադարձ կապ
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ․՝ +374 (95) 56-51-59
Էլ․ փոստ՝ [email protected]