ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվել կուտակային կենսաթոշակը

Կուտակային կենսաթոշակը՝ աշխատողի սոցիալական վճարների հաշվին կուտակված միջոցներից ձևավորված և ապագայում նրան վճարվող կենսաթոշակն է:

Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:

Ինչպե՞ս է ձևավորվում կուտակային կենսաթոշակը

Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշխատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 5%, պետությունից՝ 5%։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը։

Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։

Ինչպե՞ս առցանց հաշվել կուտակային կենսաթոշակը

Կուտակային կենսաթոշակն առցանց հաշվելու համար անհրաժեշտ է․

  • այցնել հղումով,
  • սեղմել «Կենսաթոշակային հաշվիչ» կոճակը,
  • մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
  • սեղմել «Շարունակել» կոճակը։

Բացվող պատուհանում հնարավոր է տեսնել․

  • կենսաթոշակի ամսական չափը,
  • կենսաթոշակի մնացորդը,
  • պետության և քաղաքացու կողմից կատարված վճարները։

Հղում օրենսդրությանը

«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

 
 
 
Այս էջը օգտակա՞ր էր