ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս գրանցվել և մուտք գործել E-mark.am համակարգ
Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ինչպե՞ս գրանցվել
e-Mark.am համակարգից օգտվելու ուղեցույց
e-Mark․am համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է՝
- [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն և ծածկագիրը,
- լրացնել պատասխան նամակով ստացված գրանցման ֆայլը և այն ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին,
- ուսումնասիրել պատասխան նամակով ստացված համագործակցության պայմանագիրը,
- մոտենալ e-Mark գրասենյակ՝ այդ պայմանագիրը կնքելու համար (e-Mark գրասենյակի հասցեն՝ ք.Երևան, փող. Եզնիկ Կողբացի, 83 տ., բն. 1)
Այս քայլերից հետո դիմողը կարող է օգտվել համակարգից՝ մուտք գործելով իր անձնական էջ։
Ներկայացվող պահանջները
Համակարգ մուտք գործելու համար տնտեսվարող սուբյեկտը պետք է՝
- Գրանցված լինի ՀՀ պետական ռեգիստրում,
- հանդիսանա ՀՀ ռեզիդենտ։
ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող տնտեսվարողը համակարգից կարող է օգտվել միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ներկայացուցչի միջոցով։
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
e-Mark.am համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
- այցելել e-mark.am
- սեղմել «Մուտք» կոճակը,
- բացված պատուհանում ընտրել բջջային նույնականացման քարտ տարբերակը,
- ընտրել բջջային կապի օպերատորին և մուտքագրել հեռախոսահամարը,
- հեռախոսի էկրանին հայտնված էջում մուտքագրել PIN կոդը,
- բացված էջում լրացնել կազմակերպության ՀՎՀՀ-ն և մուտք գործել համակարգ։
Այս էջը օգտակա՞ր էր