Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գաղտնիության քաղաքականություն
1․ Ի՞նչ է Hartak.am-ը
Ծառայությունների միասնական հարթակը միավորում է Հայաստանում մատուցվող հանրային ծառայությունների մասին տեղեկատվությունը և ուղեցույցները մեկ կայքում։
Այն քաղաքացիների և բիզնեսների համար վստահելի աղբյուր է, որի միջոցով նրանք ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկությունները ցանկացած պահի, երբ ունեն դրանց կարիքը։
Ի՞նչ է անձնական տվյալը
Անձնական տվյալ է համարվում այն տեղեկատվությունը, որով հնարավոր է նույնականացնել որև է անձի, օրինակ՝ անուն, էլ․ փոստի հասցե, ծննդյան տարեթիվ և այլն։
2․ Ի՞նչ անձնական տվյալ ենք մենք հավաքում
-
Ձեր էլ.փոստի հասցեն, եթե կապ եք հաստատում մեզ հետ՝ հարցումներ կամ բողոքներ ներկայացնելու համար,
-
Ձեր IP հասցեն, երբ մեկնաբանություն եք գրում կայքի որևէ էջում,
-
Ֆայլեր (օրինակ՝ սքրինշոթներ), որոնցում կարող է պարունակվել
անձնական տվյալ:
3․ Ի՞նչ նպատակով են հավաքվում տվյալները
Հավաքված տվյալները մեզ թույլ են տալու՝
-
հետադարձ կապի միջոցով ստանալ տեղեկատվություն առկա խնդիրների վերաբերյալ,
-
արձագանքել ձեր հարցերին և խնդիրներին,
-
գնահատել և բարելավել ծառայությունների որակն ու արդյունավետությունը։
4․ Ինչպե՞ս ենք օգտագործում ձեր տվյալները
-
Մենք կարող ենք ձեր տրամադրած տվյալները փոխանցել պետական այլ մարմինների, գերատեսչությունների կամ պաշտոնական գործընկեր կառույցների, եթե դա անհրաժեշտ է ձեր հարցման կամ խնդրի պատշաճ լուծման համար։ Տվյալների փոխանցումը կիրականացվի՝ նախապես ձեր համաձայնույթունը ստանալուց հետո։
-
Մենք պարտավոր ենք կիսվել տվյալներով, եթե այդ պահանջը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ՝ օրինակ՝ դատարանի որոշմամբ, կոռուպցիոն, տեխնիկական կամ անվտանգության խախտումների կանխման նպատակով։
Մենք չենք պատրաստվում՝
-
փոխանցել, վաճառել կամ վարձակալության հանձնել ձեր տվյալները երրորդ կողմի,
-
կիսվել ձեր տվյալներով մարքեթինգային կամ գովազդային նպատակներով։
5․ Որքա՞ն ժամանակ ենք պահպանում տվյալները
Ձեր տրամադրած տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հարցմանը պատասխանելու կամ խնդիրն ամբողջապես լուծելու համար։
6․ Ինչպե՞ս են պաշտպանվում ձեր տվյալները
Ձեր անձնական տվյալները պահվում և փոխանցվում են՝ կիրառելով ժամանակակից անվտանգային տեխնոլոգիաներ, որոնք օգնում են կանխել տվյալների կորուստը, չարաշահումը կամ չթույլատրված մուտքը։
Պետք է նկատի ունենալ, որ կայքում տեղադրված հղումները կարող են ուղղորդել ձեզ դեպի այլ կայքեր։ Նրանց գաղտնիության կանոնները կարող են տարբերվել մեր կանոններից, և մենք պատասխանատվություն չենք կրում դրանց բովանդակության կամ տվյալների պահպանման ձևերի համար։
7․ Ձեր իրավունքները
Ձեզ վերաբերող տվյալների նկատմամբ դուք ունեք լիարժեք վերահսկողություն։ Դուք կարող եք՝
-
ստանալ տեղեկատվություն ձեր տվյալների վերաբերյալ,
-
պահանջել փոփոխել կամ ջնջել դրանք,
-
բողոքարկել, եթե կարծում եք, որ մենք խախտել ենք ձեր տվյալների պաշտպանությունը
8․ Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ մտահոգություններ՝ կապված մեր տվյալների պաշտպանության քաղաքականության կամ ձեր անձնական տվյալների պահպանման հետ, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներով՝
-
Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]
-
Հեռախոսահամար՝ +374 (95) 56-51-59