ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկ

  • Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0)՝ բացառությամբ բժշկական խորհրդատվության մատուցման դեպքերի
  • Օրգանական՝ ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ (F00-F09)
  • Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ (F10-F19)՝ բացառությամբ հոգեկան և վարքային խանգարումների կոֆեինի գործածման արդյունքում (F15) և հոգեկան և վարքային խանգարումների ծխախոտի գործածման հետևանքով (F17)
  • Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
  • Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)՝ բացառությամբ հիպոմանիայի (F30), երկբևեռ աֆեկտիվ խանգարման, ընթացիկ ռեմիսիայի (F31.7), թեթև աստիճանի դեպրեսիվ էպիզոդի՝ առանց սոմատիկ ախտանիշների (F32.0), հետադարձ դեպրեսիվ խանգարման, ռեմիսիայի ընթացիկ շրջանի (F33.4), ցիկլոթիմիայի (F34.0), դիսթիմիայի (F34.1)
  • Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում (F60-F69)՝ բացառությամբ կայուն, կոմպենսացված վիճակների
  • Մտավոր հետամնացություն (F70-F79)
  • Հանտինգտոնի հիվանդություն (G10)
  • Ալցհեյմերի հիվանդություն (G30)

Ուշադրույթուն

Փակագծերում նշված տառերն ու թվերը հիվանդությունների միջազգային կոդերն են։ Սա առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված միասնական համակարգ է, որպեսզի աշխարհի բոլոր բժիշկները և պետական մարմինները նույն հիվանդությունը հասկանան նույն կերպ՝ անկախ լեզվից:

Այս էջը օգտակա՞ր էր