ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվել աշխատանքային կենսաթոշակի չափը

Աշխատանքային կենսաթոշակը դրամական փոխհատուցում է, որը ամսական տրամադրվում է աշխատավարձից և/կամ եկամուտներից կատարված սոցիալական վճարների դիմաց:

Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։

Աշխատանքային կենսաթոշակ կարող է ստանալ 63 տարին լրացած և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը

Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է աշխատանքային ստաժի տարիների, կենսաթոշակառուի անձնական գործակցի և այլ գործակիցների հիման վրա։ Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս` անկանխիկ եղանակով։ 

Ինչպե՞ս հաշվել աշխատանքային կենսաթոշակի ամսական չափը

Աշխատանքային կենսաթոշակի ամսական չափը իմանալու համար անհրաժեշտ է․

  • անցնել հղումով,
  • սեղմել «Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» կոճակը, 
  • ընտրել «Կենսաթոշակի հաշվիչ» տարբերակը,
  • մուտքագրել տվյալները,
  • սեղմել «Հաշվել» կոճակը։

Հաշվարկը շատ մոտավոր է․ կենսաթոշակի վերջնական վճարը սահմանվում է միասնական սոցիալական ծառայության տեսուչի կողմից՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա հաշվարկ կատարելուց հետո։

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Այս էջը օգտակա՞ր էր