ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Երթեվեկություն
սեպտեմբերի 11, 2025
15 օր տրանսպորտից ԱՆՎՃԱՐ օգտվելու հնարավորություն դպրոցականների համար
Հոկտեմբերի 1-ից 7-ը «Միասնական տոմսային համակարգի» 7,200 դրամանոց «Դպրոցական» փաթեթ ձեռք բերելու դեպքում դպրոցականները հանրային տրանսպորտից կկարողանան օգտվել 45 օր 30 օրվա փոխարեն՝ ստանալով լրացուցիչ 15 օր անվճար երթևեկության հնարավորություն։
«Դպրոցական» փաթեթն ակտիվացնել հնարավոր է 2 եղանակով․
- առանց՝ այցելելով transport.yerevan.am և նույնականանալուց հետո ընտրելով «Դպրոցական» (Երևան) փաթեթը և TelCell Wallet բջջային հավելվածի միջոցով,
- ֆիզիկապես՝ TelCell-ի գրասենյակներից և վարչական շրջանի (թաղապետարան) գրասենյակներից։
Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու կանոնների, արտոնությունների վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս գնել տրանսպորտի տոմս» ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր