Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
ապրիլի 14, 2025
Պետությունը կֆինանսավորի անասնաշենքերի կառուցումը և տավարաբուծությունը
ՀՀ կառավարությունը 2025–2028 թվականների համար ֆինանսական աջակցություն կտրամադրի գյուղացիական տնտեսություններին։
Աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքացիները կարող են ստանալ՝
-
ֆինանսավորում «խելացի» անասնաշենքեր կառուցելու կամ վերակառուցելու համար (20–100 գլուխ կենդանու հաշվարկով անասնաշենքեր)։
-
40% ֆինասավորում կամ 2-3% տոկոսադրույքով վարկ՝ տոհմային կենդանիներ ձեռք բերելու համար (մինչև 300 գլուխ)։
Աջակցությունը նախատեսված է կաթնատվությունն ու մսի արտադրությունը բարձրացնելու, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար։
Աջակցության ծրագրին դիմելու կարգի, ներկայացվող պահանջների մասին մանրամասները կհրապարակվեն շուտով։
Գուղատնտեսության աջակցությանն ուղղված այլ ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։