ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
ապրիլի 22, 2025

Զինվորական ծառայության ամառային զորակոչ՝ ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը

ՀՀ արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին կամ նախկինում ստացած տարկետումը լրանում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, կզորակոչվեն զինվորական ծառայության ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը։

Նույն ժամկետում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայության անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները։

Իսկ ծառայությունն ավարտող զինծառայողները կզորացրվեն մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ։

Այս էջը օգտակա՞ր էր