ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթեվեկություն
հուլիսի 03, 2025

Սեպտեմբերի 1-ից վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է 20 րոպեի ընթացքում հեռացնեն մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից։

Որոշումը վերաբերում է միայն 2 մեքենայով վթարներին, և նպատակն է Երևանում և այլ քաղաքներում նվազեցնել խցանումները։

Եթե վարորդները 20 րոպեի ընթացքում չազատեն երթևեկելի մասը, ապա նրանք կտուգանվեն 30,000 դրամի չափով։ 


Այս կանոնը կգործի այն դեպքերում, երբ․

  • չկան տուժածներ և առկա է միայն գույքային վնաս,

  • կողմերը համաձայն են մեղավորության հարցում և լրացնում են համաձայնեցված հայտարարագիր,

  • մեքենաները չունեն տեխնիկական անսարքություն և հնարավոր է վարել։

 

Այս էջը օգտակա՞ր էր