ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

գյուղտեխնիկա
Աջակցության ծրագիր
մայիսի 22, 2025

Գյուղտեխնիկայի լիզինգի շեմը կրկնապատկվում է. 250 մլն դրամից՝ 500 մլն դրամի

Այսուհետ ֆերմերները կարող են մինչև 500 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել լիզինգային ծրագրով։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ լիզինգի շեմը 250 միլիոն դրամից բարձրացել է մինչև 500 միլիոն դրամ, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ավելի մատչելի գներով ձեռք բերել անհրաժեշտ գյուղտեխնիկա։

Ներկա պահին ծրագրի շրջանակում արդեն իսկ կա 2,854 լիզինգառու, որոնց տրամադրվել է ընդհանուր առմամբ 4,333 գյուղտեխնիկա։ Դրանց թվում են՝

  • 1,523 տրակտոր,
  • 20 կոմբայն,
  • 2,790 այլ գյուղատնտեսական տեխնիկա, օրինակ՝ շարքացաններ։

Աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են աջակցության ծրագրի էջում։

Այս էջը օգտակա՞ր էր