ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Եկամուտների հայտարարագիր
մարտի 05, 2025

Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիրը

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2023-2026թթ-ի ընթացքում ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ 

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համակարգը ՀՀ-ում գործում է 2023 թվականից։ Այն ներդվրել է փուլային եղանակով։ 

Յուրաքանչյուր տարվա եկամուտները պետք է հայտարագրել մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը։
Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր՝ հայտարարագրելով 2024 թվականի եկամուտները։

Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ վեբկայքի կամ հավելավծի միջոցով։ 

Ըստ սահմանված կարգի՝ եկամուտների հայտարարագրումից խուսափումը առաջացնում է նախազգուշացում, հետո՝ տուգանք։ 

Ըստ նոր փոփոխությունների՝ հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Ընդ որում՝ սոցիալական ծախսից օգտվելու իրավունք ունեն ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու, դրա կարգի, պահանջվող տվյալների, քայլերի և սահմանված տուգանքերի մասին մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր» ուղեցույցում։






 

Այս էջը օգտակա՞ր էր