ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Հարթակ
հունիսի 04, 2024

Գործարկվել է «Ծառայությունների ազգային հարթակը»

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը Հայաստանի «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարության շրջանակում նախագծել և գործարկել է «Ծառայությունների ազգային հարթակը», որի նպատակն է օգտատերերին հնարավորություն տալ մեկ տեղում գտնելու իրենց անհրաժեշտ բոլոր ծառայությունները և դրանց առնչվող տեղեկատվությունը։

Հարթակում ներկայացված են կյանքի 9 կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ քայլ առ քայլ ուղեցույցներ, որոնք պարունակում են կյանքի այդ իրավիճակներում անհրաժեշտ բոլոր ծառայությունները և տեղեկությունները։

Հարթակի ամենակարևոր առավելություններից են բովանդակության մատուցման մատչելիությունն ու ներառականությունը, ինչի շնորհիվ ծառայությունները հասանելի են բոլորին՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց:

Հարթակի ստեղծումը միտված է հնարավորինս նվազեցնելու քաղաքացիների այցելությունները պետական տարբեր մարմիններ, ավելորդ թղթաբանությունը և ժամանակի կորուստը։ Եվ քանի որ հարթակի առաջնային նպատակն է ստեղծել հնարավորինս հարմարավետ թվային ծառայություններ, խիստ կարևոր է հետադարձ կապը օգտատերերի հետ։ Ուստի վերջինների կարծիքը մշտապես հաշվի է առնվելու հարթակի բարելավման և բովանդակության կատարելագործման նպատակով։ 

Այսպիսով հարթակը կդառնա մի հուսալի կամուրջ քաղաքացի-պետություն համագործակցության ճանապարհին։  

Այս էջը օգտակա՞ր էր