ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

հայկական թղթադրամ
Ֆինանսներ
մարտի 11, 2026

2026 թ․ ապրիլի 15-ից որոշ թղթադրամներ կհանվեն շրջանառությունից

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կգան երկրորդ սերնդի որոշ թղթադրամներ։

Փոփոխությունը պայմանավորված է թղթադրամների մաշվածությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ներկայում շրջանառության մեջ են գտնվում երրորդ սերնդի թղթադրամները։

Շրջանառությունից դուրս կգան հետևյալ անվանական արժեքների և թողարկման տարիների թղթադրամները․

  • 500 դրամ՝ թողարկված 1999 թվականին (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով),
  • 1,000 դրամ՝ թողարկված 1999, 2001, 2011 և 2015 թվականներին (Եղիշե Չարենցի դիմապատկերով),
  • 5,000 դրամ՝ թողարկված 1999, 2003, 2009 և 2012 թվականներին (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով),
  • 10,000 դրամ՝ թողարկված 2003, 2006, 2008 և 2012 թվականներին (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով),
  • 20,000 դրամ՝ թողարկված 1999, 2007, 2009 և 2012 թվականներին (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)։

Մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը նշված թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց և կարող են օգտագործվել վճարումներ կատարելիս։

2026 թվականի ապրիլի 15-ից հետո դրանք հնարավոր կլինի փոխանակել առանց միջնորդավճարի և առանց սահմանափակումների՝

  • ՀՀ առևտրային բանկերում,
  • ՀՀ Կենտրոնական բանկում։
Այս էջը օգտակա՞ր էր