ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն
հուլիսի 11, 2025

Մանկավարժների աշխատավարձի բարձրացում՝ առանց ատեստավորման

Այսուհետ նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, նախադպրոցական քոլեջներ) աշխատող մանկավարժների աշխատավարձը կարող է բարձրանալ առանց վերջիններիս ատեստավորման, եթե առկա է աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ 

Խոսքը վերաբերում է թե՛ պետական, թե՛ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներգրավված մանկավարժներին։

Հիշեցնենք, որ մինչ այս վերոնշյալ մասնագետների աշխատավարձի բարձրացումը հնարավոր էր միայն ատեստավորման արդյունքում։

Այս էջը օգտակա՞ր էր