ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կենսաթոշակ
հունվարի 05, 2026
Կենսաթոշակառուների հետվճարը (քեշբեք) կդառնա 20 տոկոս
Հունվարի 1-ից անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը նախկինում գործող 12%-ի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը ամսական 6,000 դրամի փոխարեն կսահմանվի 10,000 դրամ։
Հետվճարի այս չափերը կգործեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Կենսաթոշակի անցնելու տարիքի, ժամկետների, կենսաթոշակի հաշվարկի, տրամադրման մասին մանրամասները ներկայացված են «Ստանալ կենսաթոշակ» կյանքի իրադարձության էջում։
Այս էջը օգտակա՞ր էր