Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 05, 2025
Նոր արտոնություններ և փաթեթներ հանրային տրանսպորտից օգտվելիս
Մարտի 1-ից մարզերում հաշվառված կենսաթոշակառուները և անապահովության նպաստառուները ևս կկարողանան օգտվել տրանսպորտի ուղետոմսերի արտոնություններից՝
-
կենսաթոշակառուները՝ 30% զեղչով,
-
նպաստառուները՝ 20% զեղչով։
Իսկ տրանսպորտից անվճար կարող են օգտվել նաև՝
-
հաշմանդամություն ունեցող երեխաները,
-
Երևանում հաշվառված առնվազն 4 երեխա ունեցող ծնողները։
Հիշեցնենք, որ արտոնություններ կարող են ստանալ նաև այլ քաղաքացիներ․ մանրամասները կարող եք տեսնել հղումով։
Մարտի 1-ից տեղի են ունեցել նաև փոփոխություններ ուղետոմսերի որոշ փաթեթների համար։ Մասնավորապես՝
-
«1 օր» փաթեթի դեպքում հնարավոր կլինի կատարել անսահմանափակ ուղևորություններ 24 ժամվա ընթացքում,
-
«7 օր» փաթեթի դեպքում հնարավոր կլինի կատարել անսահմանափակ ուղևորություններ 7 օրվա ընթացքում,
-
նախկին «90 րոպե» փաթեթը, որ նախատեսված էր 90 րոպեում 3 ուղևորություն կատարելու համար, վերափոխվել է «180 րոպե» փաթեթի, որը հնարավորություն է տալիս կատարել 3 ուղևորություն 180 րոպեի ընթացքում,
-
1500 դրամ արժեքով «10 ուղևորություն» փաթեթի վավերականության ժամկետը նախկին 30 օրվա փոխարեն կլինի 45 օր։
Մյուս փաթեթներին ծանոթանալու և ուղետոմս գնելու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։