Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 05, 2025
Արաբական Միացյալ Էմիրություններում հնարավոր կլինի մեքենան վարել հայկական վկայականով
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կստորագրվի հուշագիր, ըստ որի՝ վերջինս կճանաչի հայկական վարորդական վկայականները, իսկ արաբական վկայականները կճանաչվեն Հայաստանում:
Հայաստանի և Միացյալ Էմիրությունների քաղաքացիները ժամանակավոր այցելությունների դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական վկայականները՝ առանց լրացուցիչ քննությունների և ստուգումների։ Սա կարևոր առավելություն է զբոսաշրջիկների և գործնական այցերի համար։
Իսկ երկու երկրներում մշտական բնակություն հաստատող անձինք կկարողանան փոխանակել իրենց ազգային վարորդական վկայականներն առանց տեսական և գործնական քննություն հանձնելու։ Ընդ որում՝ անհրաժեշտ չի լինի վերահաստատել վկայականների վավերականությունը։
Հիշեցնենք, 2024 թվականի փետրվարի 1-ից մուտքի վիզայի պահանջը փոխադարձաբար վերացել է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար։