ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
մարտի 05, 2025
Պետությունը կփոխհատուցի ձյան պատճառով ստացած վնասվածքները
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ստեղծված իրավիճակին ի պատասխան` առողջապահության նախարարությունը կաջակցի տուժած քաղաքացիներին։
Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարության` Կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել ձյան հետևանքով ստացված վնասվածքների բուժման ծախսերը պետական պատվերի շրջանակներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ օգնությունը հասանելի կլինի բոլոր տուժածներին՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից։
Առողջության պահպանման վերաբերյալ այլ մանրամասներ կարող եք գտնել «Մնալ առողջ» կյանքի իրադարձության ուղեցույցում:
Այս էջը օգտակա՞ր էր