Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
նոյեմբերի 28, 2024
Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում արցախցի ուսանողներին
Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար։
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ընդունված են եղել կամ սովորել են ՀՀ ուսումնական հաստատություններում կամ 2024-2025 ուսումնական տարում առկա ուսուցմամբ ընդունվել են 1-ին կուրս։
Աջակցության ծրագրի շրջանակներում հնարավոր է ստանալ ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում, եթե հաղթահարված է ՄՈԳ-ի առնվազն 65%-ը կամ գնահատականների առնվազն 50%-ը «լավ» կամ «գերազանց» է։
Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել այն բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է տվյալ ուսանողը։
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմող ուսանողների անվանացանկը կներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որը կճշգրտի ներկայացված տվյալներն ու անվանացանկը և դրանց հիման վրա ուսանողին կտրամադրի ֆինանսական աջակցությունը։
Լրիվ կամ մասնակի տրամադրվող աջակցության չափերին, դրանց համար սահմանված պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և տրամադրման ժամկետներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրի էջում։