ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արտահանում
հուլիսի 07, 2025

Ժամանակավորապես կարգելվի որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս

2025 թվականի հուլիսի 5-ից 2026 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում կարգելվի Հայաստանից հետևյալ ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ՝

  • ցորեն,
  • մեսլին,
  • գարի,
  • եգիպտացորեն,
  • հնդկացորեն,
  • արևածաղկի սերմ, 
  • արևածաղկի ձեթ։

Այս արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ներմուծվել են Հայաստան՝ այլ երկրներ վերաարտահանելու նպատակով։

Հիշեցնենք, որ, ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի, վերոնշյալ ապրանքների արտահանումը արտաքին առևտրի ոլորտում երբեմն կարող է սահմանափակվել կամ արգելվել որոշ պատճառներով, օրինակ՝ բնակչության անվտանգության և առողջության պահպանման կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի և տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակներով։

Այս էջը օգտակա՞ր էր