Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հուլիսի 04, 2025
Ժամանակավորապես կարգելվի որոշ ապրանքների արտահանումը ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ
2025 թվականի հուլիսի 5-ից 2026 թվականի հունվարի 5-ը կարգելվի Հայաստանից ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը դեպի այն երկներ, որոնք չեն հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ։
Այս արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ներմուծվել են Հայաստան՝ այլ երկրներ վերաարտահանելու նպատակով։
Հիշեցնենք, որ, ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի, վերոնշյալ ապրանքների արտահանումը արտաքին առևտրի ոլորտում երբեմն կարող է սահմանափակվել կամ արգելվել որոշ պատճառներով, օրինակ՝ բնակչության անվտանգության և առողջության պահպանման կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի և տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակներով։