ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Վարորդական վկայականի թվայնացում
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
մայիսի 16, 2025

Վարորդական վկայականները կթվայնացվեն 2025թ․ սեպտեմբերի 1-ից

Կառավարության մայիսի 15-ի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ ֆիզիկական պլաստիկ տարբերակի հետ մեկտեղ վարորդական վկայականներն ու հաշվառման վկայագրերը (տեխնիկական անձնագրերը) կշրջանառվեն նաև թվային տարբերակով:

Սա նշանակում է, որ ՀՀ տարածքով երթևեկելիս քաղաքացիները կկարողանան իրենց մոտ ունենալ միայն այս փաստաթղթերի թվային տարբերակները, և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Վարորդական իրավունքի ստացման վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր