Քաղաքացիություն եվ վիզաներ
սեպտեմբերի 30, 2026
ՀՀ անձնագրի ստացումը դեսպանատներում դադարեցվում է
2026 թվականի մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է ՀՀ անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական մարմինների պաշտոնական հարթակներում:
ՀՀ անձնագրի ստացման և փոխանակման մասին մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր