ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

ավտոմեքենաներ, ապպա, հեռախոս, ասվա
Երթեվեկություն
մարտի 12, 2026

ԱՊՊԱ ոլորտում սահմանվել են հատուցման նոր և ավելի բարձր վճարներ

2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ավտոտրանսպորտային պատահարի ժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից վճարվող հատուցումների առավելագույն սահմանաչափերը։ 

Կատարված փոփոխությունների համաձայն՝ մեկ պատահարի դեպքում սահմանվել են հետևյալ նոր վճարումները.

  • գույքին պատճառված վնասների համար գործող 1,8 միլիոն դրամի փոխարեն այսուհետ կվճարվի մինչև 2,5 միլիոն ՀՀ դրամ,
  • անձնական վնասների համար (առողջությանը պատճառված վնաս կամ մահ) գործող 3,3 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է մինչև 3,5 միլիոն ՀՀ դրամ:

Բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների ընդհանուր հանրագումարի սահմանաչափերը՝ դառնալով համապատասխանաբար 25 միլիոն և 35 միլիոն ՀՀ դրամ:

Նախկինում գործող սահմանաչափերը հաճախ բավարար չէին լինում պատահարի հետևանքով առաջացած ծախսերը լիարժեք ծածկելու համար։ Նոր շեմերը համապատասխանեցված են ներկայիս շուկայական ծախսերին, ինչը հնարավորություն կտա տուժողներին ստանալ առավել ամբողջական փոխհատուցում:

Ավտոմեքենան ապահովագրելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս ապահովագրել ավտոմեքենան» կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր