ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Քաղաքացիություն եվ վիզաներ
մայիսի 15, 2026
Ընտրատեղամասը հնարավոր է փոխել՝ ըստ գտնվելու վայրի
ՀՀ քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։
Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։
Էլեկտրոնային դիմումները պետք է լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Հաշմանդամության հիմքով տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք էլեկտրոնային դիմումները կարող են ուղարկել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով։
Ընտրատեղամասի փոփոխության համար անհրաժեշտ է դիմել մինչև մայիսի 26-ը ժամը 14։00-ն։
ՀՀ-ում ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր