ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն
օգոստոսի 04, 2025

Երևանում տեղադրվում են սրտի կանգի դեպքում կյանք փրկող սարքեր

Երևանի Փոքր Կենտրոնում արդեն տեղադրվել է 29 ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, մինչ տարեվերջ կավելանա ևս 15-ը։ Սրտի կանգի դեպքում կյանք փրկելու ամենաարդյունավետ միջոցը սիրտ-թոքային վերակենդանացումն ու դեֆիբրիլացիան է՝ էլեկտրական ցնցման միջոցով սրտի զարկի վերականգնումը։ 

Ծրագրի նպատակն է ապահովել առաջին օգնությունը մինչև շտապօգնության ժամանումը։ Այդ նպատակով այժմ ակտիվորեն ներգրավվում են կամավորներ, ովքեր անցնում են վերապատրաստում և հասանելի դառնում «GoodSAM» հավելվածի միջոցով՝ շտապօգնության դիսպետչերից ստանալով ահազանգեր մոտակա միջադեպերի վերաբերյալ։

Այս պահին վերապատրաստվել է 790 կամավոր, որոնցից 695-ը արդեն գրանցված են հավելվածում։ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել heartsafe.am և անցնել «Դարձի՛ր կամավոր, դարձի՛ր հերոս» բաժին։

Կազմակերպիչները վստահ են՝ սարքերն ու պատրաստված կամավորները կարող են սրտի կանգի դեպքում մահացության տոկոսը նվազեցնել 5%-ից մինչև 60%։

Այս էջը օգտակա՞ր էր