ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
ապրիլի 15, 2025
Լրացուցիչ աջակցություն կտրվի ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին
ՀՀ կառավարությունը լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Ծրագիրը կիրականացվի կացարանների և կոմունալ ծախսերի համար տրամադրվող աջակցության ծրագրին զուգահեռ։
Աջակցության չափը
-
Հիմնական գումար՝ 40,000 դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար
-
Լրացուցիչ՝ 10,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար (սկսած 2-րդ անդամից)
Ո՞ւմ է տրամադրվում
Աջակցությունը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք.
- չեն ստանում պետական հոգածություն կամ չեն բնակվում պետական/համայնքային բնակարաններում,
- մեկ անդամի միջին ամսական եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը (ներառյալ այլ սոցիալական օգտությունները),
- չունեն սեփական բնակարան կամ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք (50% կամ ավելի բաժնեմաս),
- չունեն 2017 կամ ավելի ուշ տարեթվի թողարկված ավտոմեքենա, կամ նրանց մեքենայի գույքահարկը 15,000 դրամից ցածր է։
Դիմելու կարգ
-
Դիմումները կընդունվեն 2024 թվականի ապրիլի 22-ից՝ e-social.am կայքի միջոցով։
-
Մանրամասները կհրապարակվեն շուտով։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի հետ 114 հեռախոսահամարով կամ 114 տեղեկատու տելեգրամյան ալիքի միջոցով։
Այս էջը օգտակա՞ր էր